Ի լրումն 2012 թվականի ապրիլի 5-ի հաղորդագրության ՀՀ Կառավարության տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ արձակուրդ ձևակերպելու դիմում են ներկայացրել և մինչև մայիսի 6-ը արձակուրդում են գտնվելու նախընտրական գործընթացներում ներգրավված հետևյալ պաշտոնատար անձինք` տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը, քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, առողջապահության նախարարի 1-ին տեղակալ Հայկ Դարբինյանը, առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը, տարածքային կառավարման նախարարի տեղակալ Ստեփան Բարսեղյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Գագիկ Ստեփանյանը:
Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ-ը, «Ժառանգությունը», Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշիքն ի դեմս ՀԱԿ-ի: