ՌԴ ԱԳՆ պատվիրակությունը G8 գագաթաժողովում հրաժարվել է օժանդակել «Մեծ ութնյակի» երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների համատեղ հայտարարության` սեռական փոքրամասնությունների իրավունքների մասին հատվածին: Այդ մասին, ինչպես ուրբաթ օրը հաղորդել են ինտերնետային լրատվամիջոցները, լրագրողներին է հայտնել ՌԴ արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը:
Ռյաբկովի խոսքով` Մոսկվան գտնում է, որ սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության քողի տակ իրականացվում է քարոզարշավ, որը հանրության մեծամասնության համար վիրավորական վարքագիծ և արժեհամակարգ է պարտադրում: Ռուսական կողմը իրերի նման դրությունն անթույլատրելի է համարում, ճշտել է Ռյաբկովը: