13 ապրիլի 2012 - 18:30 AMT
Երևանում մեկնարկել է հոգեվերլուծաբանների միջազգային գիտաժողովը

Այսօր մեկնարկել է ՀՀ սփյուռքի նախարարության, Հայկական հոգեվերլուծական ընկերության, Երևանի պետական համալսարանի, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի, Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգեբանության ամբիոնների համատեղ ջանքերով կազմակերպված «Հասարակություն, ընտանիք, դեռահաս. Արդիական խնդիրներ Հայաստանում և Սփյուռքում» խորագրով հոգեվերլուծաբանների միջազգային գիտագործնական համաժողովը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը համաժողովի մասնակիցներին ընթերցել է նախարարի տեղակալ Վարդան Մարաշլյանը: Զեկույցներով հանդես են եկել Ասպետ Արիյանը (Արգենտինա), Իրեն Նիգոլյանը (Շվեյցարիա), Ա.Նուռմուխամետովան (Ռուսաստանի Դաշնություն), Հերոլդ Ալեքսանյանը (Ֆրանսիա) և այլք: Համաժողովն իր աշխատանքները կշարունակի նաև վաղը: