Այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը հայտարարել է, որ Թուրքիան սկսել է սեփական սփյուռքի ստեղծման նոր քաղաքականություն: Թուրքիայում արդեն կայացել է ամբողջ աշխարհի թուրքական 500 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հավաքը:
Ծրագրվում է նաև նման հավաք անցկացնել 2000 մասնակիցներով: Փորձագետի խոսքով, նույն ուղղությամբ է մտածում նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը մի քանի օր առաջ հայտարարել էր, թե Ադրբեջանի «բոլոր խնդիրների» պատճառը հայկական սփյուռքն է:
«Մենք պետք է պատրաստ լինենք թուրքական և ադրբեջանական քայլերին»,-հայտարարել Կիկրակոսյանը: Նա հաղորդել է, որ երկուշաբթի կհանդիպի թուրք լրագրողներին, որոնց մեծամասնությունը մասնավոր զրույցներում ընդունում է ցեղասպանությունը: Նրանց պետք է աջակցել, ընդգծել է նա:
Կիրակոսյանը հույս է հայտնել, որ Հայաստանի նախագահի`Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում առավել մեծ ջանքերի ներդրման մասին խոստումները, գործնականորեն կիրականացվեն: