20 ապրիլի 2012 - 15:58 AMT
Ապրիլի 19-ից «Արմավիան» թռիչքներ է իրականացնում դեպի Միլան

Ապրիլի19-ից «Արմավիա» ավիաընկերությունը սկսել է թռիչքներ իրականացնել դեպի Միլան: Ինչպես հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը, չվերթն իրականացվելու է հինգշաբթի օրերին: Չվերթն իրականացվելու է Sukhoi Superjet 100 օդանավով, որն արդեն մեկ տարի շահագործվում է «Արմավիայի» կողմից:

Դա արդեն երրորդ ուղղություն է Իտալիայի քաղաքներ, քանի որ «Արմավիան» արդեն մի քանի տարի չվերթներ է կատարում Երևան-Հռոմ-Երևան, Երևան-Վենետիկ-Երևան ուղղություններով:

Ամառվա շրջանում «Արմավիան» բացելու է ևս երեք նոր ուղղություններ՝ Երևան-Ամման-Երևան, Երևան-Ամրիտսար-Երևան, Երևան-Ստոկհոլմ-Երևան:

Ամառային շրջանում վերականգնվում են հետևյալ ուղղությունները՝ Երևան-Բիրմինգեմ-Երևան, Երևան-Հռոմ-Երևան երեքշաբթի օրերին, Երևան-Վենետիկ-Երևան կիրակի օրերին, Երևան-Բարսելոնա-Երևան, սկսած հունիսի 24-ից, Երևան-Լիոն-Երևան կիրակի օրերին, սկսած մայիսի 6-ից, իրականացվելու են նաև Երևան-Փարիզ-Երևան, Երևան-Մարսել-Երևան չվերթները: