Հազարավոր մարդիկ երթով շարժվել են Հոլիվուդով` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Միացյալ Հայ Երիտասարդների կողմից կազմակերպված երթի մասնակիցները, կրելով դրոշներ և ցուցապաստառներ, շարժվել են Հոլիվուդով և Սանսեթ պուրակով:
Երթին մասնակցել է նաև կոնգրեսական Ադամ Շիֆֆը, հաղորդում է Contra Costa Times-ը: «Ցեղասպանության ժխտումը նման է կրկնակի սպանության: Ժխտումը լրացուցիչ ցավ է Ցեղասպանության զոհերի համար: Մենք չենք ուզում դրա մասնակիցը լինել»,- ասել է Ադամ Շիֆֆը:
Օրվա երկրորդ կեսին ծրագրված է բողոքի ակցիա Թուրքիայի հյուպատոսության դիմաց: