25 ապրիլի 2012 - 11:48 AMT
Ստամբուլում 1000 թուրք նստացույցով հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ստամբուլում ավելի քան 1000 հոգի հավաքվել էր Թաքսիմ հրապարակում, որպեսզի հարգանքի տուրք մատուցեր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Ո'չ ռասիզմին» կարգախոսով հանրահավաքը մեկնարկել էր տեղական ժամանակով 19:15-ին և տևել է մոտ կես ժամ:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել աղբյուրը Ստամբուլից, ակցիայի մասնակիցները, որոնք հիմնականում թուրքեր էին, ի նշան բողոքի պարզապես նստել էին գետնին: Ցուցարարների մի մասը Հրանտ Դինքի լուսանկարն էր բռնել:

Այդ միջոցին թուրքական ընդդիմադիր ազատագրական Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները կրում էին ցուցապաստառներ «Հայոց ցեղասպանությունը սուտ է» գրառումով:

Մահակներով ոստիկանները կենդանի շղթա էին կազմել այդ երկու խմբերի միջև, որպեսզի կանխեին բախումները: