25 ապրիլի 2012 - 12:00 AMT
Հանրապետական Միթ Ռոմնին հաղթել է փրայմերիզում միանգամից 5 նահանգներում

Մասաչուսեթս նահանգի նախկին նահանգապետ Միթ Ռոմին հաղթել է փրայմերիզում միանգամից 5 նահանգներում` Քոնեկտիկուտում, Դելավերում, Նյու Յորքում, Փենսիլվանիայում և Ռոդ Այլենդում, հայտնել է BBC-ին:

ԱՄՆ-ում մնացել է անցկացնել միայն 14 փրայմերիզ և Ռոմնին այլևս մրցակիցներ չունի, որոնք կխանգարեն նրան դառնալ Հանրապետական կուսակցության թեկնածուն առաջիկա նախագահական ընտրություններում:

Ընդհանուր առմամբ Միթ Ռոմնին ստացել է Հանրապետական կուսակցության 824 պատվիրակների աջակցությունը: Նախագահության թեկնածու դառնալու համար նրան պետք է 1144 պատվիրակի ձայն, հայտնում է Ինտերֆաքսը: