Եգիպտոսի բանակը զրահատեխնիկա է կուտակում Կահիրեի կենտրոնում, որտեղ պաշտպանության նախարարության մոտ շարունակվում են բախումները: Բանակը մտադիր չէ խոչընդոտել բողոքի ցույցի մասնակիցներին:
Այս պահի դրությամբ հայտնի է 12 զոհվածների մասին, ոմանք զոհվել են հրազենային վերքերից: Առողջապահության նախարարությունը պաշտոնապես հաստատել է 6 մարդու մահը, հայտնում է «Վեստին»:
Ըստ Associated Press-ի, բախումների արդյունքում 49 մարդ է տուժել:
Բախումներն Աբբասիում նոր թափ առան, երբ անհայտ զինյալները լուսադեմին հարձակվեցին անժամկետ բողոքի ցույցի մասնակիցների վրա: Այդ թաղամասում չի գործում մետրոպոլիտենը, դադարեցվել են դասերը Այն-Շամս համալսարանում: