Այսօր կայացած Մոսկվա-Երևան-Կիև-Աստանա հեռուստակամրջի ժամանակ ելույթ է ունեցել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ժորա Թունյանը, նա պատմել է Ռոստովից մինչև Լեհաստան իր անցած փառավոր ուղու մասին: Նա ասել է, որ հայ զինվորները մյուսներին հավասար խիզախորեն կռվում էին, քանի որ նրանց ետևում էր ընդհանուր հայրենիքը: Թունյանը կոչ է արել երիտասարդներին դաստիարակել հայրենասիրական ոգով՝ սերմանելով նրանց մեջ սեր հայրենիքի հանդեպ և այն պաշտպանելու անհրաժեշտության մասին միտք: Նա հայտարարել է, որ Ղարաբաղում հայերը պետք է նույնքան արիաբար մարտնչեն, ինչպես այն ժամանակ, քանի որ Ղարաբաղը պատկանում է Հայաստանին, Ղարաբաղը հայրենիք է: