3 մայիսի 2012 - 19:37 AMT
Նիգերիայում ահաբեկչության արդյունքում զոհվել է 56 մարդ

Նիգերիայի հյուսիս-արևելքում գտնվող Պոտիսկում քաղաքի շուկայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 56-ի: Այդ մասին, Reuters-ի տեղեկատվության համաձայն, հաղորդել են բժիշկները:

Նախնական տվյալների համաձայն` անհայտ մարտիկները վաճառականների ու գնորդների վրա ինքնաշեն պայթուցիկ սարքեր են նետել: Չի բացառվում, որ զոհերի թիվը կարող է աճել: Իրավապահ մարմինները հետաքննում են կատարվածը: