Գ.Սունդուկյանի անվան Պետական ակադեմիական թատրոնում Հայաստանի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ մեկնարկել է «Մեր հաղթանակների երգերը» թատերականացված համերգը:
Համերգի շրջանակում տեղի կունենա պատերազմի վետերանների և հանուն Հաղթանակի իրենց կյանքը զոհած մարտիկների մեծարման հանդիսավոր երեկոն:
Համերգի ժամանակ ելույթ կունենա Հայաստանի Պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան):
Միջոցառմանը հայրենասիրական երգերով հանդես կգան հայկական էստրադայի ներկայացուցիչներ Ռազմիկ Ամյանը, Լեյլա Սարիբեկյանը, օպերային երգիչ Գևորգ Հակոբյանը: Համերգին ներկա է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: