6 մայիսի 2012 - 20:13 AMT
Արմեն Ռուստամյան. ԿԸՀ-ը սովորական թանաքներով կնիքների մասին իր որոշմամբ խախտել է գաղտնի քվեարկության սկզբունքը

ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը մեկնաբանել է քվեարկող ընտրողների անձնագրերում անհետացող կնիքների հետ կապված իրավիճակը, որոնց փոխարեն ԿԸՀ-ն որոշել է անձնագրերում սովորական թանաքով կնիքներ դնել, որոնք չեն անհետանում:

Նա հիշեցրել է, որ երեկ Հայաստանի Սահմանադրական դատարանը մերժել է քվեարկած ընտրողների ցուցակների հրապարակումը, պատճառաբանելով դա նրանով, որ դա կխախտի գաղտնի քվեարկության սկզբունքը: Ռուստամյանի խոսքով, սովորական թանաքով կնիք դնելոււ մասին որոշում ընդունելով ԿԸՀ-ն չի կատարել և խախտել է Սահմանադրական դատարանի որոշումը:

Ռուստամյանը նաև անդրադարձել է Միջկուսակցական շտաբի աշխատանքին, հայտարարելով. «Մենք այն ռեսուրսը չունենք, ինչ պետությունը, բայց ցավոք սրտի կատարում ենք գործառույթները, որոնք պետք է կատարեր պետությունը»: