6 մայիսի 2012 - 20:11 AMT
Ընտրողների ցուցակների ճշգրտման վերաբերյալ ստացվել է 16 հայցադիմում

Ժամը 08:00-ից մինչև 19:00-ը Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարաններում ընտրողների ցուցակների ճշգրտման վերաբերյալ ստացվել է 16 հայցադիմում, որոնցից 4-ը բավարարվել է, հաղորդում է hra.am-ը:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 3 հայցադիմում, որոնցից 2-ի վերաբերյալ դատարանը կայացրել է հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշում:

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 6 հայցադիմում, որոցից 2-ով ընտրողների ցուցակում ճշգրտում կամ ուղղում կատարելու պահանջը բավարարվել է, իսկ 1-ի վերաբերյալ կայացվել է հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշում:

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 2 հայցադիմում, որոնցից 1-ի վերաբերյալ դատարանը կայացրել է հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշում, իսկ 1-ը` նույն պահանջով, բավարարվել:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 5 հայցադիմում, որոնցից 4 հայցադիմումներն ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու պահանջի մասին մերժվել են, իսկ 1-ը` նույն պահանջով, բավարարվել: