7 մայիսի 2012 - 15:18 AMT
Յունիբանկի «Մաշտոց» մասնաճյուղը սկսել է հաճախորդների սպասարկումը

Յունիբանկի նորաբաց «Մաշտոց» մասնաճյուղը 2012թ.-ի մայիսի 7-ից սկսել է հաճախորդների սպասարկումը: Մասնաճյուղը գտնվում է ք.Երևան, Մաշտոցի պող 22/2 հասցեում:Մասնաճյուղն աշխատելու է երկուշաբթի-ուրբաթ օրերին` ժամը 10:00-ից մինչեւ 17:00:

«Մաշտոց» մասնաճյուղն իրականացնում է ֆիզիկական և իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում: Գրավիչ պայմաններով տրամադրվող ծառայությունների լայն տեսականին և մասնաճյուղի ժամանակակից ձևավորումը հաճախորդների համար կապահովեն հարմարավետ և որակյալ սպասարկում:

Մասնաճյուղային ցանցի ընդլայնվածությամբ Յունիբանկը զբաղեցնում է ՀՀ բանկային համակարգի առաջատար դիրքերից մեկը: Այսօր բանկն ունի 41 մասնաճյուղ և ներկայացուցչություն Մոսկվայում: