Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան հաստատել է Լոնդոնի օլիմպիական խաղերի մասնակից ձյուդոիստների ցանկը: Յուրաքանչյուր քաշային կարգում ընդգրկված է վարկանիշային միավոր ձեռք բերած 22 մարզիկի անուն: Հայաստանի ներկայացուցիչներ Հովհաննես Դավթյանը (60 կգ) իր վաստակած միավորների քանակով զբաղեցրել է 10 – րդ հորիզոնականը , իսկ Արմեն Նազարյանը (66 կգ )` 16 – րդ տեղում է: Հայաստանի օլիմպիականների թիվը արդեն հասել է 21-ի, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Յուրաքանչյուր քաշային կարգում մեկական սպիտակ քարտ է հատկացվում օլիմպիական խաղերի կազմակերպիչ երկրին և 9 –ը քարտ` ձյուդոյում նոր զարգացող երկրների ֆեդերացիաներին :
Մայիսի վերջին տասնօրյակում միջազգային օլիմպիական կոմիտեն կհաստատի մասնակիցների վերջնական կազմը: ՀՀ ձյուդոյի հավաքականը վերականգնողական – առողջարարական հավաք է անցկացնում Ջերմուկում: Այնուհոտեև թիմը կմեկնի Անթալիա, ուր Լոնդոնի խաղեր մեկնող եվրոպական երկրների ձյուդոիստների հետ կմասնակցի համատեղ ուսումնամարզական հավաքի: Դրանից հետո նրանք կմասնակցեն միջազգային մրցաշարի Չեխիայում, որին կհաջորդի վերջին հավաքը Երևանում: