8 մայիսի 2012 - 14:43 AMT
Եվրո-2012 կազմակերպիչները հրապարակել են արգելված առարկաների ցուցակը

Եվրո-2012 կազմակերպիչները հրապարակել են արգելված առարկաների ցուցակը, որոնք չի թույլտրվի անցկացնել մարզադաշտ, հայտնում է Լենտա.ռու-ն: Ցանկը հրապարակել է «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալությունը:

Ըստ փաստաթղթի, արգելված առարկաների ցանկին են վերաբերվում անձրևանոցները, շշերը, այլ ապակյա, մետաղյա կամ պլաստիկ տարա, ալկոհոլային խմիչքներ, խթանիչներ, թմրանյութեր ու հոգեմետ նյութեր, պայթուցիկներ, հրազեն ու սառը զենք:

Երկրպագուները չեն կարող ներս տանել նաև պրոֆեսիոնալ ֆոտո կամ տեսախցիկներ, լազերային ցուցափայտեր:

Չի թույլատրվի խաղերի տանել նաև սաղավարտներ, աստիճաններ, աթոռակներ, տուփեր, պայուսակներ, ճամպրուկներ և այլ առարկաներ, որոնց չափերը գերազանցում են 25 սմ х 25 սմ х 25 սմ պարամետրերը:

Արգելքները վերաբերում են նաև բարձրախոսներին, մեխանիկական կամ էլեկտրոնային ակուստիկ միջոցներին, գովազդային նյութերին:

Նշված ցուցակը սպառիչ չէ: Որևէ առարկա անցկացնելու արգելք կարող են սահմանել մարզադաշտի անվտանգության ծառայության աշխատակիցները: