Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում մալուխային ցանցի միջոցով կհեռարձակվի ռուսական առաջատար СТС–հեռուստաալիքի միջազգային տարբերակը։ «СТС Media» ընկերության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Կազմակերպությունը համաձայանգիր է կնքել Masttel, Global Media Group և NUR DUYASI ընկերությունների հետ և բոլոր երեք երկրներում հեռարձակումն արդեն սկսված է։ Այն ստորագրված է 1-3 տարի ժամկետով։
«Մենք շատ ուրախ ենք համաձայանգիր կնքելու և միևնույն ժամանակ Անդրկովկասի երեք երկրների շուկա դուրս գալու համար։ Մեր գործընկերները մեծ փորձ ունեն աշխատելու, լավատեղյակ են շուկայից և նրա պահանջներից։ Վստահ ենք, որ մեր միջազգային տարբերակը մեծ պահանջարկ կունենա»,– ասել է ընկերության պաշտոնյաներից Մարատ Դեվլեթ –Կիլդեևը։
СТС Media–ին են պատկանում СТС, «Домашний», «Перец», ինչպես նաև Ղազախստանում հեռարձակվող «31» ալիքները։ Այն ունի մոտ 150 մլն լսարան։ Հեռուստաընկերության միջազգային տարբերակը հասանելի է Հյուսիսային Ամերիկայում , Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում։