Շոտլանդիայի, Ուելսի և Իռլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիաների ղեկավարությունը դիտարկում է 2020թ. ֆուտբոլի Եվրոպայի առաջնության անցկացման «կելտական» հայց ներկայացնելու հնարավորությունը, հայտնում է բրիտանական մամուլը:
Հիշեցնենք, որ հայտերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 15-ն է և մինչ օրս պաշտոնական հայտ է ներկայացրել միայն Թուրքիան, հայտնում է championat.com.-ը:
Եվրո-2020 կանցնի նոր ձևաչափով՝ կմասնակցի 24 թիմ, ուստի Շոտլանդիան և Ուլեսը, որոնք հաստատել են Եվրոն ընդունելու մտադրությունը, կարող են չբավարարել հայտի պահանջներին մեծ մարզադաշտերի անբավարար քանակի պատճառով: Եթե Շոտլանդիայի, Ուելսի և Իռլանդիայի հայտն ընդունվի և հաղթի, ապա առաջին անգամ ֆուտբոլի պատմության մեջ խոշոր մրցաշարը կանցկացվի միանգամից երեք երկրում: