22 մայիսի 2012 - 11:44 AMT
«Անոնիմուսի» հաքերները կոտրել են ԱՄՆ վիճակագրական բյուրոյի կայքը

Հաքերները կոտրել են ԱՄՆ արդարադատության նախարարության վիճակագրական բյուրոյի կայքը, այդ տեղեկությունը հաստատել է նախարարության մամլո ծառայությունը:

Ավելի վաղ արդեն հայտարարվել է, որ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է հայտնի «Անոնիմուս» խումբը: Հանցագործները կոտրել են սերվերը, որտեղ պահվում էին հանցագործությունների մասին տեղեկությունների հավաքման ու վերլուծության համար պատասխանատու ֆայլերը:

«Անոնիմուսի» անդամները պարծեցել են, որ նրանց հաջովել է ստանալ 1,7 Գբ ծավալի տեղեկատվություն, այդ թվում աշխատակիցների ներքին էկելտրոնային փոստի հասցեները:

Կիրակի օրը «Անոնիմուսը» հայտարարել էր նաև Չիկագոյի ոստիկանության կայքը կոտրելու մասին, որտեղ անցնում էր ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: