Իրանի և 5+1 խմբի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների երկրորդ փուլի ամսաթվի մոտեցմանը զուգընթաց փորձագետները կանխատեսումներ են կատարում այդ երկխոսության ելքի վերաբերյալ:
Haaretz թերթն իր հոդվածում, հղում կատարելով ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի այցին Թեհրան, նշում է բարձր հավանականությունն այն բանի, որ Իսրայելը ստիպված կլինի հաշտվել Իրանում ուրանի հարստացման հետ:
Հոդվածում ընդգծվում է, որ շարունակվող բանակցային գործընթացի պայմաններում Իսրայելի իշխանությունները հայտնել են, որ պատրաստ են ճկունություն ցուցաբերել ԻԻՀ-ում ուրանի հարստացման ցածր մակարդակի առնչությամբ:
Ընդ որում, ինչպես գրում է Haaretz-ը, «թեև Իսրայելը մինչ օրս երբևէ ճկունություն չի ցուցբերել Իրանի հետ հավանական համաձայնագրի առնչությամբ, վերջին շաբաթների ընթացքում սիոնիստական վարչակարգի պատերազմի նախարար Էհուդ Բարաքը հայտնել է, որ Թել Ավիվը համաձայն է Իրանում ուրանի հարստացմանը մինչև 3,5%»: