Հայաստանում համասեռականնությունը պաշտպանողները հիմնականում Երևանում ծնված, սակայն արտասահմանում ապրած հայերն են և արտասահմանյան կազմակերպություններից ֆինանսավորում ստացողները։
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասացին հոգեբույժ Սամվել Խուդոյանը։
Հանդիպմանը ներկա Տեր Շմավոնի քահանա Ղևոնդյանն ասաց, որ եկեղեցին դատապարտում է համասեռականության երևույթի քարոզումը և օգնության ձեռք մեկնում համասեռամոլներին:
Հոգեբույժ Սամվել Սուքիասյանի համոզմամբ էլ, որքան քիչ լինի այդ ուղղությամբ քարոզչությունն, այնքան, լավ։
«Ինչքան կարևորում ենք` ավելի են թռփոշանում, իսկ եթե անտեսենք` չի լինի», -ասաց նա`, հավելելով, որ հոմոսեքսուալիստներին պետք է ընդունել որպես «ուրիշներ» և չպայքարել նրանց դեմ, քանի որ որքան խնդիրը մատնացույց արվի` այնքան այն ավելի կսրվի:
PanARMENIAN-ի թղթակցի այն հարցին, թե արդյոք Հայ առաքելական եկեղեցու հոգևորականների շրջանում տարածված է համասեռամոլությունը` Տեր Շմավոնն ասաց, որ այդպիսի երևույթը բացառվում է:
«Եթե մարդ ապրում է առողջ հոգևոր մթնոլորտում` նման բան բացառվում է»,- ասաց Տեր Շմավոնը: