Այսօր Հայաստանի արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում անցկացվեց առաջին անգամ հարկադիր կատարողի պաշտոնում նշանակված անձանց երդման հանդիսավոր արարողություն և սպայական անձնակազմի շարային ստուգատես: Այս մասին հաղորդում են նախարարության մամուլի ծառայությունից։
Ծառայության 27 աշխատակիցներ երդվել են հավատարմորեն ծառայել Հայաստանի ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, անվերապահորեն և բարեխղճորեն կատարել ստանձնած պարտականությունները:
Երդման արարողությանը հաջորդել է ծառայողական վկայականների հանդիսավոր հանձնումն ու սպայական անձնակազմի շարային ստուգատեսը, որի ընթացքում ծառայության համապատասխան բաժինների ղեկավարները ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին զեկուցեցին աշխատանքային պայմաններում առկա խնդիրների մասին: