Մայիսի 31-ին և հունիսի 1-ին «Ռուսաստան-2018» Կազմկոմիտեի պատվիրակությունն ու ՖԻՖԱ-ի փորձագետները Սոչի կայցելեն 2018թ. աշխարհի առաջնության հանդիպումների անցկացման համար քաղաքների ընտրության շրջանակներում:
Օլիմպիական մայրաքաղաքը տեսչական տուրերի շրջանակում կդառնա ութերորդ թեկնածու քաղաքը. ավելի վաղ հանձնաժողովն այցելել է Կրասնոդար, Դոնի Ռոստով, Սանկտ Պետերբուրգ, Կալինինգրադ, Եկատերինբուրգ, Յարոսլավլ և Մոսկվա:
Հունիսի 18-ից 22-ը ՖԻՖԱ-ի պատվիրակությունը ծրագրում է այցելել մնացած քաղաքները` Նիժնի Նովգորոդ, Կազան, Սամարա, Սարանսկ և Վոլգոգրադ: