Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատը վավերացրել է ՀԱՊԿ հավաքական ուժերի ստեղծման մասին համաձայնագիրը, հայտնում է Ռոսբալտը:
Փաստաթղթում ասվում է, որ ուժերի կազմի, տեղակայման ու կիրառման մասին որոշումը ընդունում է ՀԱՊԿ Խորհուրդը դաշինքի անդամ մեկ կամ մի քան պետությունների դիմումի հիման վրա:
Փաստաթղթում ասվում է նաև, որ Ռուսաստանի ռազմավարական միջուկային ուժերը կոչված են զսպելու մեկ կամ մի քանի երկրների հանդեպ հնարավոր ռազմական հարձակումը՝ ագրեսիան:
Միևնույն ժամանակ ՀԱՊԿ անդամ պետություններն ինքնուրույն կապահովեն հատուկ նշանակության ուժերի տեխնիկական ու թիկունքային ապահովումը:
Փաստաթուղթը ստորագրվել է 2010թ. դեկտեմբերի 10-ին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի ու Տաջիկստանի կողմից: