29 մայիսի 2012 - 15:48 AMT
Հունիսի 1-ին Աբրահամեան արվեստի կենտրոնում կբացվի մանկական ցուցահանդես

Հունիսի 1-ին Աբրահամեան արվեստի կենտրոնում բացվելու է Ծաղկող տաղանդ խորագիրը կրող ցուցահանդեսը` նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան:

Ցուցահանդեսին մասնակցելու են Էջմիածնի Հրաչ և Սյուզան Թուֆայանների անվան Հայորդաց տան, Զեյթունի Մինաս Ավետիսյանի անվան կերպատվեստի դպրոցի, Սիսիանի Զաքար Խաչատրյանի անվան գեղարվեստի դպրոցի և Պռոշյանի Պետրոս Ղևոնդյանի անվան դպրոցի սաների հիսունից ավելի աշխատանքներ:

Ինչպես հայտնում է կենտրոնի մամլո ծառայությունը, ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել տաղանդավոր երեխաների աշխատանքները, այդ միջոցով մեր սերն ու խրախուսանքը արտահայտել նրանց` վաղվա օրը կերտողներին: