31 մայիսի 2012 - 13:11 AMT
«Երևան» կայարանում կբացվի գիշերօթիկ դպրոցի ու մանկատան սաների աշխատանքների ցուցահանդես-վաճառք

Նուբարաշենի թիվ 2 գիշերօթիկ դպրոցի և Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաների գեղարվեստական աշխատանքների ցուցահանդես-վաճառքը բացվելու է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կենտրոնական «Երևան» կայարանում Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին:

«ՀԿԵ»-ից հայտնում են, որ ցուցահանդեսում ներկայացված կլինեն 80 աշխատանք, իսկ վաճառքից ստացած ողջ հասույթը փոխանցվելու է հեղինակների համար բացված հատուկ բանկային հաշիվներին:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է այս միջոցառման գլխավոր գործընկերը: Ցուցահանդես-վաճառքի գլխավոր հովանավորն է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերությունը, իսկ բանկային սպասարկմամբ կզբաղվի «Հայբիզնեսբանկ»-ը: