Հայտնի և սիրված դերասանուհի Ալլա Թումանյանը, որն այս օրերին Հայաստանում է, խոստովանեց, որ կվերադառնա Հայաստան, եթե հարմար պայմաններ և հարմար աշխատանք լինի: Դերասանուհին, որն արդեն 20 տարի է բնակություն է հաստատել ԱՄՆ-ում և նկարահանվում է հայկական հեռուստասերիալներում, ասել է, որ այնտեղ մեծ թիմ և հաջող աշխատանքային մթնոլորտ են ձևավորվել:
Դերասանուհին ներկա է գտնվել «Անմեղ մեղավորները» ֆիլմի հայաստանյան պրեմիերային: Ֆիլմը 9 ամիս հեռուստասերիալի տեսքով է հեռարձակվել, սակայն տարբեր հանգամանքների բերումով ստիպված են եղել ֆիմի տեսքով այն եզրափակել:
Դերասանուհին խոստովանեց, որ նրան այսօր չեն առաջարկում դերեր գեղարվեստական ֆիլմերում, այնինչ նա նկարահանվում էր ռեժիսորներ Քյոսայանի և Դովլաթյանի մոտ, իսկ այսօր նման ռեժիսորներ չկան:
Այնուամենայնիվ, Թումանյանն այդքան էլ գոհ չէ այսօրվա հայկական հեռուստասերիալների որակից, նշելով, որ անիմաստ է այդքան ձգձգելը: