Կինոռեժիսոր Արսեն Հակոբյանի նոր` «Արարատից Եվրոպա» ֆիլմը պատմելու է Վերածննդի ժամանակաշրջանի հսկա Լեոնարդո դա Վինչիի` Կիլիկիա, մասնավորապես` Տավրոսի լեռներ, կատարած ճանապարհորդության մասին: Ըստ Codex Atlanticus-ի, որը պահվում է Միլանի գրադարաններից մեկում, 1480-ականներին նա որոշ ճամանակով այցելել է Կիլիկիա, որտեղ դարձել է Երզնկայի երկրաշարժի ականատեսը:
Ասում են, Լեոնարդոն այնտեղ է գնացել Եգիպտոսի սուլթանի պատվերով, արել է բնակիչների գծանկարներ: Ֆիլմը պատմում է նաև Եվրոպայի վրա Հայաստանի, մասնավրորապես` քրիստոնեության, ազդեցության մասին: Օրինակ` իտալական հայտնի հայազգի սուրբ Մինիատոյի կամ Մինասի և ևս 20 հայ սրբերի մասին: Ֆիլմի պրեմիերան տեղի է ունենալու հունիսի 3-ին ԱՄՆ-ում, հայտնում է Armenian mirror spectator-ը: