2 հունիսի 2012 - 15:23 AMT
Քրեական գործ է հարուցվել ԼՂՀ–ում մահացած զինծառայողի մահվան փաստով

Քրեական գործ է հարուցվել երեկ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հրազենից սպանված 19-ամյա Սարո Արտյոմի Սամվելյանի մահվան փաստի կապակցությամբ։ PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ՊՆ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մերի Սարգսյանը։

Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 110 հոդվածի առաջին մասի հատկանիշներով (այն է`ինքնասպանության հասցնելը):

Երեկ առավոտյան Լեռնային Ղարաբաղի Պաշտապնաության Բանակի զորամասերից մեկում չպարզված հանգամանքներում հրազենից մահացել էր ժամկետային զինծառայող, 19-ամյա Սարո Արտյոմի Սամվելյանը։