Ղարաբաղյան հակամարտության շփման գծում հակառակորդի կողմից վերջին օրերի ընթացքում պարբերաբար ավելի ինտենսիվ կերպով խախտվում է հրադադարի ռեժիմը։ PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը նշելով, որ անհրաժեշտության դեպքում տրվում է համարժեք պատասխան, ամբողջությամբ վերահսկվում է սահմանի անվտանգությունը, զոհեր և վիրավորներ չկան։
Հունիսի 8–ի առավոտյան ադրբեջանական 1news.az գործակալությունը տեղեկատվություն էր տարածել, թե իբր հունիսի 7-8–ին հայկական զինված ուժերը «Աղդամի ուղղությամբ կրակ են բացել ադրբեջանական ԶՈՒ–ի վրա»։ Կայքը հաղորդում է նաև, որ «մի օր առաջ հայական ԶՈւ–ի կողմից կրակ է բացվել նաև Ֆիզուլիի ուղղությամբ և պատասխան կրակի ժամանակ մի քանի հայ զինվորներ են սպանվել»։