8 հունիսի 2012 - 22:02 AMT
Թեհրան. Իրանի վրա ցանկացած արտասահմանյան հարձակմանը կտրվի ոչնչացնող պատասխան

Թեհրան. Իրանի վրա ցանկացած արտասահմանյան հարձակմանը կտրվի ոչնչացնող պատասխան երկրի զինված ուժերի կողմից, ուրբաթ օրը հայտարարել է իրանի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Ահմադ Պուրդաստանը:

«Մենք ուշադիր հետևում ենք հակառակորդի բոլոր տեղաշարժերին և մեր մարտունակությունը բարձրացնում ենք առկա սպառնալիքներին համապատասխան»,-հայտարարել է գեներալը:

Ընդ որում, գեներալն ընդգծել է, որ ամբողջ ռազմական տեխնիկան, որն անհրաժեշտ է զորքերին, արտադրվում է երկրի ներսում: