7 սեպտեմբերի 2004 - 00:02 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՀԱՆԴԻՊԻ ԻՐ ԼԵՀ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ՀԵՏ
Այսօր կկայանա Հայաստանի եւ Լեհաստանի պաշտպանության նախարարներ Ս.Սարգսյանի եւ Ե.Շմայջինսկու հանդիպումը: Այնուհետեւ Ս.Սարգսյանը կայցելի Լեհաստանի Ռազմական ակադեմիա եւ մասնագիտացված էլեկտրոնիկայի գիտաարդյունաբերական կենտրոն: Նշենք, որ երեկ Հայաստանի պաշտպանության գերատեսչության ղեկավարը, որն ուղեկցում է պաշտոնական այցով Լեհաստանում գտնվող նախագահ Ռոբերտ Քոչարյանին, այցելել է ռազմածովային ավիացիայի բրիգադայի ռազմակայան եւ Ռազմածովային ուժերի ակադեմիա, հաղորդել է «Արմինֆո» գործակալությունը: