12 հունիսի 2012 - 18:39 AMT
Զեև Էլկին. Ոչ մի նոր բան Քնեսեթում Հայոց ցեղասպանության մասին չի ասվել

Իսրայելի Քնեսեթի ընդլայնված նիստում քննարկել են Հայոց ցեղասպանության 97-ամյակը: Իսրայելցի պետական և քաղաքական գործիչ, Քնեսեթի անդամ Զեև Էլկինը PanARMENIAN. Net-ի թղթակցին ասել է, որ «առանձնապես ոչ մի նոր բան նիստում չի ասվել»: Էլկինն ասել է նաև, որ հարցն արդեն փոխանցվել է Իսրայելի Քնեսեթի կրթության ու մշակույթի հանձնախմբի քննարկմանը: «Այդ քննարկումը զուտ արարողակարգային է, թեմատիկ: Ոչ մի նոր հարց Հայոց ցեղասպանության թեմայի վերաբերյալ առաջ չի քաշվի, քանի որ նիստն ընդլայնված է»,-ասել է Էլկինը:

Քննարկման նախաձեռնողը ՄԵՐԵՑ կուսակցությունից պատգամավոր Զախավա Գալյոնն է, որը ստացել է Քնեսեթի խոսնակ Ռեուվեն Ռիվլինի աջակցությունը «Լիկուդ»: