14 հունիսի 2012 - 19:41 AMT
Սիվիլիթաս հիմնադրամում հյուրընկալվել են ԱՄՆ-ի և ԵՄ-ի դեսպանները

Հունիսի 14-ին Սիվիլիթաս հիմնադրամում հյուրընկալվել են Ամերիկայի Միացյալ Նահանգների, Շվեյցարիայի, Եվրոպական Միության երկրների՝ Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Իտալիայի և Ռումինիայի դեսպանները: Նույն օրը Սիվիլիթաս էր այցելել նաև Եվրոպական Միության դեսպանը:

“Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը դեսպաններին է ներկայացրել հիմնադրամի և նրա հիմնադիր Վարդան Օսկանյանի դեմ սկսված քաղաքական արշավի մանրամասները”,- ասվում է հաղորդագրության մեջ:

Դեսպաններին ներկայացվել են նաև հիմնադրամի ֆինանսավորման աղբյուրները և ծախսերը, ինչպես նաև գործունեության հիմնական ուղղությունները: -ga-