Հայաստանի առողջապահության նորանշանակ նախարար Դերենիկ Դումանյանը մտադիր է առավել հասանելի դարձնել բուժսպասարկումը հանրապետության քաղաքացիների համար ու բարձրացնել որակը: Այդ մասին նա հայտարարել է հունիսի 18-ին ՀՀ կառավարության անդրանիկ նիստի ավարտին: «Ոչ մի բժիշկ և ոչ մի քաղաքացի չպետք է գործ ունենա ֆինանսական հարցերի հետ, ավելին, քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ ամեն դեպքում կստանան անհրաժեշտ բուժօգնություն»,-վստահ է նա: Նա նշել է, որ չգիտի, թե քանի տարի կպահանջվի դրված նպատակները կատարելու համար և կհաջողվի դա արդյոք, սակայն խոստացել է առավելագույնը անել դրա համար:
Գերակա ուղղությունների թվում նա տեսնում է կամավոր բուժապահովագրության հետևողական ներդրումն, ինչպես նաև պարտադիր բժշկական ապահովագրության ներդրումն առաջիկա տարիներին: Դրան, ըստ նրա, կնպաստի բուժծառայությունների տրամադրումը քաղծառայողների համար նախատեսված սոցփաթեթում: