Կայացել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրի 2 հանդիպում: «Փյունիկը» սեփական հարկի տակ 1:3 հաշվով զիջել է «Շիրակին»:
«Շիրակի» կազմում աչքի են ընկել Արա Մկրտչյանը, Իսմաել Ֆոֆանա Բեկոն և Անդրանիկ Բարիկյանը, «Փյունիկի» միակ գնդակը խփել է Վիուլեն Այվազյանը:
Մյուս խաղում մրցել են «Բանանցն» ու «Միկան»: Արեգ Ազատյանի գոլի շնորհիվ հաղթանակ է տոնել «Միկան»:
Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը 32 միավորով գլխավորում է «Միկան», «Շիրակը» 26 միավորով 2-րդ տեղում է, եռյակը եզրափակում է «Իմպուլսը», որն իր ակտիվում ունի 23 միավոր: