29 հունիսի 2012 - 19:20 AMT
Լոնդոնում «բասկյան անջատողականները» բերման են ենթարկվել ահաբեկչության կասկածով

Լոնդոնում ԷՏԱ բասկյան անջատողական խմբավորման երկու անդամներ ձերբակալվել են ահաբեկչական գործունեության կասկածով, հաղորդում է BBC-ն` հղում տալով Սքոթլենդ-յարդին:

Ենթադրվում է, որ բերման ենթարկվածները մասնակից են մի շարք հանցագործությունների Իսպանիայում: 39 և 55 տարեկան երկու տղամարդիկ բերման են ենթարկվել Լոնդոնի արևմուտքում ոստիկանական գործողության արդյունքում:

Համաձայն ոստիկանության տվյալների` ձերբակալությունները ոչ մի կերպ կապված չեն Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերի հետ: