4 հուլիսի 2012 - 09:47 AMT
«Հայացք». Օսկանյանը հրաժարվել է Գեղամ Ղարիբջանյանի նվերից` մեքենայից

«Հայացք» օրաթերթը գրում է, որ տարիներ առաջ, երբ դիվանագետ Գեղամ Ղարիբջանյանը դեսպան էր աշխատում Իրանում, իր բնավորության համաձայն, փորձել էր շողոքորթող նվեր անել իր ղեկավարին` ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին: ԱԳՆ-ում թերթի աղբյուրների վկայությամբ` նա պարսկահայ գործարարներից հանգանակություն էր արել և մի շքեղ «Մերսեդես» գնել:

Ավտոմեքենան Թեհրանից բերելով Հայաստան` պարսկահայ համայնքի անունից ծննդյան օրվա կապակցությամբ նվիրել էր Վարդան Օսկանյանին: Սակայն նախարարը հրաժարվել էր նվերից: Ավտոմեքենան համալրեց ԱԳՆ-ի ավտոպարկը: