19 հոկտեմբերի 2004 - 20:42 AMT
ԼՂՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԵԼՈՒԹ ԿՈՒՆԵՆԱ ՎԱՇԻՆԳԹՈՆԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Աշոտ Ղուլյանն այսօր զեկույցով հանդես կգա Վաշինգտոնի ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների ինստիտուտում, որտեղ անցկացվում է սեմինար` նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերին: Նշենք, որ Աշոտ Ղուլյանն ԱՄՆ-ում գտնվում է Միչիգանի համալսարանի հրավերով, որտեղ հոկտեմբերի 24-26-ը կանցկացվի Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորման խնդրին նվիրված խորհրդաժողով: միջոցառմանը կմասնակցեն փորձագետներ Հայաստանից, Ադրբեջանինց, Լեռնային Ղարաբաղից, Իրանից եւ Թուրքիայից, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի եւ ամերիկացի նախկին համանախագահները: Այցի շրջանակներում նախատեսված են նաեւ Ա.Ղուլյանի ելույթները ԱՄՆ մի շարք համալսարաններում եւ գիտահետազոտական ինստիտուտներում, ինչպես նաեւ հանդիպումներն հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: