11 հուլիսի 2012 - 21:44 AMT
Բակո Սահակյանը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի հետ քննարկել է հարկային ոլորտում համագործակցության հարցեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 11-ին ընդունել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին: Այս մասին հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Հանդիպմանը, որին մասնակցում էին Արցախի Հանրապետության հարկային պետական ծառայության պետ Արտակ Բալայանը, քննարկվել են հարկային ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը գոհունակություն է հայտնել համագործակցության առկա մակարդակի կապակցությամբ` հավելելով, որ պետք է այսուհետ էլ պահպանել և զարգացնել այն: