Ոստիկանության Գյումրիի բաժին երեկ` հուլիսի 11–ին, ներկայացել է Գյումրիի 55-ամյա մի բնակչուհի և հանձնել կոռոզիայի ենթարկված «Մոսին» տիպի 3 հրացան ու տարբեր տրամաչափի 122 փամփուշտ՝ հայտնելով, որ զինամթերքը հայտնաբերել է ննջասենյակի հատակի վերանորոգման ժամանակ, որոնք պատկանել են 1982 թ.-ին մահացած նախկին բնակարանատիրոջը: Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ, նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: