Ինչպես արդեն թերթը տեղեկացրել էր, Երևանի քաղաքապետարանը Նարագավիթ թաղամասին հարող տարածքում 10 հա մակերեսով հողամաս է հատկացրել ֆուտբոլի մարզադաշտ կառուցելու նպատակով: Բնակիչները բազմիցս բողոքել են, որ իրենց պտղատու այգիները կանգնած են ոչնչացման եզրին: Երեկ ՀՖՖ մամլո խոսնակ Արայիկ Մանուկյանը թերթին հայտնել է, որ Ռուբեն Հայրապետյանը հրաժարվել է այդ տարածքում մարզադաշտ կառուցելու գաղափարից: Ըստ նրա, չի կարելի պտղատու ծառերը կտրել, և անմշակ հողատարածք տրամադրելու դեպքում պատրաստ են մարզադաշտ կառուցել:
Թերթը գրում է, որ անհասկանալի է մնում, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նման «կույր» որոշում կայացնելու պատճառը: