19 հուլիսի 2012 - 12:34 AMT
Հուլիսի 21-ին և 22-ին Վահան Տերյանի ծննդավայրում կանցկացվեն «Տերյանական պոեզիայի օրերը»

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հուլիսի 21-ին և 22-ին Վահան Տերյանի հայրենի գյուղում` Ախալքալաքի Գանձայում, կմասնակցի ավանդական դարձած «Տերյանական պոեզիայի օրեր» միջոցառմանը:

Ինչպես հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը, հանդիսությանը Հայաստանից կմասնակցեն «Կարին» ավանդական երգի և պարի համույթը (գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյան), գրողներ, գրականագետներ, «Վահան Տերյան մշակութային կենտրոնը»:

Հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանին նվիրված ավանդական տոնակատարությունը շուտով կբոլորի իր կես դարը: Այն անչափ կարևոր է ոչ միայն տերյանական պոեզիան անմար պահելու, այլև ջավախահայության հայապահպանության գործում: