19 հուլիսի 2012 - 18:18 AMT
Կաթողիկոսն ու Արգենտինայի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությունը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Էրնեստո Ալվարես Ռիվերային:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լրատվական ծառայությունից, հանդիպմանը Կաթողիկոսը դեսպանին մաղթել է արդյունավետ առաքելություն Հայաստանում, ապա անդրադարձ է կատարել երկու երկրների միջև առկա համագործակցությանը:

Այնուհետև Կաթողիկոսն անդրադարձել է Արգենտինայի հայ համայնքի դերակատարությանը երկրի կյանքին` նշելով, որ արգենտինահայ համայնքը Սփյուռքի լավագույնս կազմակերպված հզոր համայնքներից է և սիրված ու հարգված է երկրում:

Արգենտինայի դեսպանը վստահեցրել է, որ պիտի ջանա նպաստել երկու երկրների ու երկու ժողովուրդների միջև առկա բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը: