20 հուլիսի 2012 - 11:30 AMT
Մադրիդում բողոքի ակցիայի ժամանակ 6 մարդ վիրավորվել է, ևս 7-ը՝ ձերբակալվել

Առնվազն 6 մարդ վիրավորվել է Մադրիդում անկարգությունների արդյունքում: Անկարգություններով են ավարտվել համազգային բողոքի ակցիաները կառավարության քաղաքականության դեմ: Այդ մասին հայտնում է Բի-բի-սի հեռուստաընկերությունը՝ տեղական իշխանությունների վրա հղումով:

Խաղաղեցնելու համար ապստամբած ցուցարարներին, որոնք սկսել են հրկիզել աղբարկղերը, ոստիկանությունը ստիպված է եղել ռետինե փամփուշետներ կիրառել: Յոթ մարդ ձերբակալվել է:

Հինգշաբթի երեկոյան հարյուր հազարավոր մարդիկ են Իսպանիայի տարբեր քաղաքներում դուրս եկել բողոքի ակցիայի բյուջետային պակասուրդի կրճատմանն ուղղված միջոցների փաթեթի դեմ: Ըստ կառավարության այդ միջոցները թույլ կտան մոտ 3,5 մլրդ եվրո կրճատել: