ԱՄՆ Կոլորադո նահանգի Ավրորա քաղաքում անհայտը կրակ է բացել Բեթմենի մասին «Մռայլ ասպետը. Լեգենդի վերածնունդը» ֆիլմի պրեմիերայի ժամանակ: Ոճրագործը 14 մարդ է սպանել, հայտնում է rbc.ru-ն՝ «Ռոյթերս» գործակալության վրա հղումով: Եվս 50 այցելուներ վիրավորել են:
Սկզբում հակագազով հանցագործը գնդակահարել է մարդկանց, որից հետո ամբոխի վրա գազի նռնակ է նետել: Ըստ նախնական տվյալների, հրաձիգին հաջողվել է ձերբակալել: Ոստիկանությունը պարզում է, արդյոք նա հանցակիցներ ուներ: Ինչպես է ոճրագործին հաջողվել զենք անցկացնել կինոթատրոն, հայտնի չէ:
Պատահարի վայրում Century 16 կինոթատրոնի մոտ է ժամանել շտապ օգնության ծառայությունը, ոստիկաններ:
Ֆիլմում մի դրվագ կա, որտեղ ահաբեկիչները գնդակահարում են մարզադաշտը, որտեղ ամերիկյան ֆուտբոլի խաղ է անցնում: