Հայաստանի ներկայացուցիչ Մարիա Գևորգյանը Բոսնիա և Հերցեգովինայի Բանյա Վրուչիցա քաղաքում անցկացված Եվրոպայի աղջիկների արագ շախմատի առաջնությունում նվաճել է աշխարհամասի չեմպիոնուհու կոչումը Մ-18 տարեկանների խմբում: Գևորգյանը 6 հնարավորից վաստակեց 5,5 միավոր եւ մոտակա մրցակցից առաջ անցավ 1,5 միավորով:
Նա դարձել է նաև Եվրոպայի աղջիկների արագ շախմատի բացարձակ չեմպիոնուհի` հաղթելով բոլոր տարիքային խմբերի հաղթողների մասնակցությամբ կազմակերպված գերեզրափակիչում:
Բացի այդ, կայծակնային առաջնությունում Գևորգյանը Մ-18 տարեկանների խմբում դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնուհի: