ՄԱԿ-ն այսօր հայտարարել է, որ պատրաստ է հումանիտար օգնություն ցուցաբերել Լեռնային Բադախշանի բնակիչներին, որտեղ իշխանությունները հատուկ գործողություն են իրականացնում վնասազերծելու համար հանցավոր խմբավորումը, որը պատասխանատու է հատուկ ծառայությունների գեներալ Աբդուլլո Նազարովի սպանության համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Կազմակերպությունը դիմել է Տաջիկստանի կառավարությանը՝ խնդրելով աջակցել Խորոգ ի ու մերձակա շրջանների բնակիչներին աջակցելու հարցում: Նշվում է, որ ՄԱԿ-ը կարող է ապահովել քաղաքացիական անձանց սնդդամթերքով ու առաջին անհրաժեշտության պարագաներով:
Ըստ ՄԱԿ-ի, մուտքը Խորոգ սահմանափակ է, հեռախոսակապ չկա:
ԵՄ-ն կոչ էր արել Տաջիկստանին հումանիտար միջանցք բացել Լեռնային Բադախշանի բնոկչությանը օգնելու համար: