Թուրքիայում ձերբակալվել է հանցավոր խմբավորումը, որը պատանդ էր պահում Վրաստանի 21 քաղաքացիների:
Ինչպես լրագրողներին է հայտնել Թուրքիայում Վրաստանի հյուպատոս Զազա Պատարիձեն, Զեստաֆոնի շրջանի 21 բնակիչներին պահում էին Իչկերիկ քաղաքի տան նկուղում: Բոլոր նրանց խաբեությամբ տարել են Թուրքիա, որտեղ աշխատանք են խոստացել: Սակայն, փոխարենը, յուրաքանչյուրից 2 հազար դոլար են պահանջել և մինչ փրկագին ստանալը պահել են փակի տակ զինված մարդկանց հսկողությամբ:
Թրաֆիքինգի զոհերին հաջողվել է կապվել հարզատների հետ և օգնություն խնդրել Վրաստանի իշխանություններից: Թուրքական հատուկ ծառայությունները ազատել են պատանդներին, հանցագործները ձերբակալվել են:
Սակայն միջնորդի՝ ոմն Լաշա Նավարելիի ճակատագիրն անհյատ է:
Այժմ բոլոր ազատված պատանդները գտնվում են Թուրքիայում Վրաստանի հյուպատոսությունում և շուտով կմեկնեն հայրենիք, հայտնում է Թրենդը: